Search
Close this search box.

Ջրվեժում շմոլ գազից 6 մարդ է թունավորվել

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 5.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 44-ամյա Երջանիկ Տ.-ն, 15-ամյա Ելենա Տ.-ն, 14-ամյա Միլեն Տ.-ն, 39-ամյա Լուսինե Ս.-ն, 67-ամյա Էլեն Տ.-ն եւ 5-ամյա Գոռ Տ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 5-րդ տան գազի կաթսայից արտահոսք է տեղի ունեցել, որի հետեւանքով վերը նշված անձինք իրենց վատ են զգացել եւ տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

Այս Բաժնից