Search
Close this search box.

Corriere dello Sport. Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել Ինտեր

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»:

Այս մասին «Corriere dello Sport»-ին հղում կատարելով` հայտնում է «Football Italia»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» անում է ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի տեղափոխությունը կայանա, և, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն կապ է հաստատել նաև Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Սակայն, դեռևս հայտնի չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալությա՞ն, թե՞` մշտական հիմունքներով:

Այս Բաժնից