Search
Close this search box.

Բանկից խոշոր գումար հափշտակելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանի տարածքում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել է Պյոտր Ցիգանկովը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ցիգանկովը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար։

Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը:

Այս Բաժնից