Search
Close this search box.

Հեռախոսի կողքին քնելը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Կալիֆորնիայի առողջապահական դեպարտամենտի աշխատակիցները հորդորել են, որ քնելուց առաջ սմարթֆոնները տեղավորեն առնվազն իրենցից պարզած ձեռքի հեռավորության վրա։ Բջջային հեռախոսներից ճառագայթման դոզան, որը մարդը ստանում է քնի ժամանակ, կարող է զգալիորեն մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկն ու առաջացնել անպտղություն։

Բջջային հեռախոսներ արտադրողները փաստացի խոստովանում են առողջության համար սարքերի վտանգավորությունը և նախազգուշացնում դրա մասին հրահանգներում։

Մասնագետներին հատկապես մտահոգում է այն մարդկանց խումբը, ովքեր զարթուցիչի ձայնը լսելու համար հեռախոսը տեղավորում են անկողնու մեջ կամ բարձի տակ:

Այս Բաժնից