Search
Close this search box.

Երևանում կինը ամուսնուն դանակահարել է քնած ժամանակ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Աջափնյակում կնոջ կողմից ամուսնու սպանության փորձը կատարվել է այն պահին, երբ տղամարդը քնած է եղել:

Կինը դանակով հարձակվել է բազմոցին քնած ամուսնու վրա և մեկ անգամ հարվածել, իսկ երբ ցանկացել է երկրորդ անգամ հարվածել՝ ամուսինն արթնացել է ու օգնություն կանչել, արդյունքում՝ տանը եղած անձանց միջամտության հետևանքով հնարավոր է եղել կանխել դեպքի ողբերգական ելքով ավարտը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 1960թ. ծնված Գույումջյանն այտի պատռված վերքով տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով։

Մեր տեղեկություններով՝ տղամարդուն հասցված վնասվածքը այնքան ուժգին է եղել, որ բժիշկները 16 կար են դրել:

Ըստ ՔԿ պաշտոնական հաղոդագրության՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակում գտնվող բազմոցի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ խոհանոցում գտնվող լվացքի մեքենայի վրայից հայտնաբերվել ու վերցվել է խոհանոցային դանակ:

50-ամյա կինը ձերբակալվել է՝ ամուսնուն սպանելու փորձ կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի շուրջ։

Այս Բաժնից