Search
Close this search box.

Այսօր մարմնավաճառների իրավունքների պաշտպանության օրն է

Դեկտեմբերի 17-ը սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության օրն է (International Day to End Violence Against Sex Workers): Ավանդույթի համաձայն, այդ օրը «Կարմիր հովանոցների երթ» է տեղի ունենում:

Մարդիկ, ովքեր անտարբեր չեն սեքս-աշխատողների` մարմնավաճառների նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքի հարցում, այդ օրը կարմիր հովանոցներով դուրս են գալիս փողոց: Այդ հովանոցները ոստիկանության, կավատների, հաճախորդների ու հասարակության կողմից մարմնավաճառների նկատմամբ դաժան վերաբերմունքից պաշտպանելու խորհրդանիշերն են:

Համարվում է, որ այս օրվա նախաձեռնողը ԱՄՆ-ն է:

Առաջին անգամ կարմիր հովանոցը որպես հակազդման միջոց, ծագել է 2001-ին Վենետիկում` սեքս-աշխատողների առաջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ:

Այս Բաժնից