Search
Close this search box.

Ռուսաստան մուտք գործելու արգելք ունեցող Հայաստանի քաղաքացիների թիվը նվազել է

2017թ. 11 ամիսներին ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիներից 321-ը դիմել են Հայաստանի պետական միգրացիոն ծառայությանը՝ խնդրանքով, որ արգելքը հանվելու համար դիմում ներկայացվի ռուսական կողմին:

Ստացված բոլոր դիմումներն էլ ուղարկվել են ռուսական կողմին, դրական պատասխան է ստացել ընդամենը 39 դիմում, 113-ի դեպքում մուտքի արգելքի մասին որոշումը մնացել է անփոփոխ: Նշենք, որ տարեցտարի ՀՀ Միգրացիոն պետական ծառայություն ստացվող դիմումների թիվը նվազում է: Այսպես, 2014թ. երկրորդ կիսամյակին նման դիմում էր ներկայացրել 3 հազար 7 հարյուր 20 քաղաքացի, 2015թ.-ին՝ 7 հազար 8 հարյուր 43, իսկ արդեն 2016թ.-ին՝ 1365: Ստացվում է՝ վերջին երեք տարին արգելքը վերացնելու խնդրանքով ՄՊԾ է դիմել Հայաստանի 13 հազար 249 քաղաքացի: Ստացված դիմումներից ռուսական կողմը բավարարել է 5 հազար 142-ը:

Այս Բաժնից