Search
Close this search box.

Ինչու է Երևանի քաղաքապետարանը Խաչատուր Սուքիասյանի որդու անունը նշում

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը.

«Ալբերտ Սուքիասյանն ապօրինի շինարարություն չի իրականացնում, քաղաքապետարանի տեղեկության մեջ կան անճշտություններ։ Ի պարզաբանում «Հետք» պարբերականում հրապարակված այսօրվա հոդվածի` հայտնում եմ, որ Ալբերտ Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Տիգրան Մեծի 17/4 հասցեում իրականացված ամրաշինական աշխատանքների հետ։

Թե ինչու է Երևանի քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում Ալբերտ Սուքիասյանի անունը, անհասկանալի է։ Հարկ եմ համարում սակայն նշել, որ նշված հասցեում առկա շինությունը կարիք ուներ ամրացման, որը և իրականացրել է շինարարական ընկերությունը։ Խնդիրն այն է եղել, որ շինարարը չի սպասել թույլտվության և սեփական տարածքում իրականացրել է ամրացման աշխատանքներ։

ՏԻՄ ներկայացրած տուգանքը և պետության առջև բոլոր պարտավորությունները շինարարական կազմակերպության կողմից ենթակա են մարման։

Հասարակությանն ապատեղեկատվությունից զերծ պահելու համար ևս մեկ անգամ կրկնում եմ, որ տեղի ունեցածը ամրացման աշխատանքներ են սեփական տարածքում»։

Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում. «Հետք»