Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ուկրաինայի ռազմական օբյեկտների կորուստների մասին». այսօր դրանք 17-ն են։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բացի այդ, ըստ ռուսական հրամանատարության, երկու անօդաչու թռչող սարք են խոցել Սեվերոդոնեցկի շրջանում, ԼՊՌ-ի ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումները օրական 2 կմ առաջ են շարժվել և արգելափակել Նովոտոշկովսկոյեն, Բորովսկոյեն, Մետելկինոն։

«Գործողության» սկզբից ոչնչացվել են 125 ինքնաթիռ, 91 ուղղաթիռ, 394 անօդաչու թռչող սարք, 226 զենիթահրթիռային համակարգ, 1948 տանկ և այլ զրահատեխնիկա, 212 բազմակի հրթիռային կայան։