Search
Close this search box.

Ադրբեջանում ՌԴ դեսպանը զայրացել է

«Ադրբեջանական լրատվամիջոցները մեզ զարմացնում են Ռուսաստանի ղեկավարությանը կողմնակալ քննադատող բազմաթիվ նյութերով։ Մենք բազմիցս դիմել ենք Ադրբեջանի կառավարությանը՝ ուշադրություն դարձնելու տեղական ԶԼՄ-ներում մոլեգնող հակառուսական հիստերիային։ Հուսով ենք, որ այս գործընթացը կդադարեցվի»,- ինչպես գրում է Infoteka24-ը՝ այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ անդրադառնալով Ռոսկոմնադզորի կողմից ադրբեջանական կայքերի արգելափակմանը։