Search
Close this search box.

Հրատապ․ Պուտինն ու Զելենսկին հնարավոր է հանդիպեն․ Պեսկովը մանրամասներ է ներկայացրել

Ռուսաստանը չի բացառում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը։

«Այստեղ մեզ համար ոչինչ չի փոխվել։ Մենք չենք մերժում մեր նախագահի հանդիպման հնարավորությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, թե այդ հանդիպումը կարող է տեղի չունենալ։ «Բայց մենք եւս մեկ անգամ կրկնում ենք, որ նման հանդիպում հնարավոր է միայն փաստաթղթի տեքստի համաձայնեցումից հետո»,- ընդգծել է Պեսկովը։

Նա նաեւ հայտարարել է, որ ռուսական կողմը նախընտրում է Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի մասին տեղեկություններ չկիսել։ «Մենք դեռ նախընտրում ենք չկիսել այս տեղեկատվությունը»,- ասել է Պեսկովը։