Search
Close this search box.

Հատուկ գործողություն Ուկրաինայում. վերջին զարգացումները

➖ WSJ-ը գրում է, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի արգելել Ռուսաստանից ածուխի ներմուծումը և նոր սարքավորումների մատակարարումը Ռուսաստան, փակել ծովային և ցամաքային սահմանները ռուսական փոխադրողների համար։

➖Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լեյենը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելը այս շաբաթ կայցելեն Կիև, կհանդիպեն Զելենսկու հետ։
ԵՄ-ն պատրաստվում է ապրիլի 5-ին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնության գալ, ասել է Բորելը։

➖Բորելը բացառում է եվրոպական մակարդակով ռուսական գազի ներկրումն արգելելու որոշումը Հունգարիայի դիրքորոշման պատճառով. ԶԼՄ

➖Զելենսկին կարծում է, որ Հունգարիայի վարչապետը խուսափում է իր հետ շփումներից՝ վախենալով Ռուսաստանից։

➖Փետրվարի 24-ից առ այսօր ավելի քան 2,5 միլիոն ուկրաինացի փախստականներ են ժամանել Լեհաստան. Սահմանապահ ծառայություն։

➖Շվեդիան արտաքսում է երեք ռուս դիվանագետի, հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը։

➖Airbnb կացարանների ամրագրման ծառայությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների հետ ամբողջ աշխարհում: