Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Հաստատված տեղեկությունների համաձայն՝ անցած գիշեր Կիևից 23 կմ հեռավորության վրա գտնվող Մոշչունում հոգեբանական գործողությունների գլխավոր կենտրոնի ուկրաինացի զինծառայողները հերթական բեմականացված նկարահանումներն են իրականացրել՝ իբր ռուսական զորքերի կողմից սպանված խաղաղ բնակիչների մասին։

🔺Ուկրաինական հատուկ ծառայությունները նույնպիսի նկարահանումներ են կազմակերպվել նաև Սումիում, Կոնոտոպում և այլ քաղաքներում։

🔺Երեկ Օչակով քաղաքի մոտ հեռահար գերճշգրիտ զենքով ոչնչացվել է Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոնը, որը, ի թիվս այլ բաների, օգտագործվում էր օտարերկրյա վարձկաններին տեղավորելու համար։

🔺Ուկրաինական խմբավորումներին մատակարարող վառելիքի չորս պահեստ է ոչնչացվել՝ Կրեմենեց, Չերկասի, Զապորոժիե և Նովոմոսկովսկ բնակավայրերի տարածքներում։

🔺Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 125 ինքնաթիռ, 91 ուղղաթիռ, գրեթե 400 ԱԹՍ, 226 ՀՕՊ համակարգ, 1969 տանկ, 214 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 852 դաշտային հրետանի։