Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են «Մի գնա» երգը

 

Ռուսաստանում բնակվող հայուհի Կիմա Խուդոյանը և ադրբեջանուհի Այթենը համատեղ կատարել են Սպիտակցի Հակոյի և Սուպեր Սաքոյի հատկապես Թուրքիայում և արևելյան որոշ երկրներում հիթ դարձած «Մի գնա» երգը,որը տեղադրել են instagram-ում և երկու օրում ապահովել բավական բարձ դիտումներ:
Հայաստանում բավական նորմալ են վերաբերվում,երբ հայերը կամ ադրբեջանցիները համատեղ ինչ-որ երգ են կատարում,սակայն մեր արևելյան հարևանների մոտ դա առաջացնում է անկառավարելի հիստերիա: Թուրքիայում Սպիտակցի Հակոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»երգի մեծ տարածումն ազգային աղետ էր դիտվում Բաքվում: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուղղակի անարգանքի սյանն էին գամում թուրքական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին,ովքեր սոցցանցերի իրենց էջերում տեղադրում էին այդ երգի սեփական կատարման տեսահոլովակները կամ այդ երգի տակ պարելը:
Հետաքրքիր է, ի՞սկ Բաքվում ինչպես են ընդունելու այդ երգի համատեղ կատարումը Կիմայի և Այթենի կողմից:

Գագիկ Համբարյան

https://www.instagram.com/p/BcrPu5rH1kS/?taken-by=arm_major

Այս Բաժնից