Search
Close this search box.

Արարատ Միրզոյանի հետ կառուցողական հանդիպում ունեցանք․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին:

Ermenihaber-ի փոխանցմամբ, ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։

«Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։