Search
Close this search box.

Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը Բուչայի զանգվածային սպանություններին

Ռուսաստանը կտրականապես հերքում է ուկրաինական Բուչայում մարդկանց մահվան հետ կապված ցանկացած մեղադրանք, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ավելին, մենք կարծում ենք, որ այս թեման պետք է քննարկվի, պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, ուստի եղել է նախաձեռնություն՝ քննարկելու այս թեման, մեր նախաձեռնությունը՝ քննարկելու թեման Անվտանգության խորհրդում, գիտենք, որ այս նախաձեռնությունը արգելափակվել է, – հավելել է Կրեմլի խոսնակը։