Search
Close this search box.

Օր 40. Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին

Ուկրաինական օտարերկրյա լեգեոնի շարքերում մնացին ընդամենը 12 իսպանացի վարձկան. La Vanguardia
***

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ հրավիրում է Մերկելին և Սարկոզիին գալ Բուչա՝ տեսնելու, թե ինչի են հանգեցնում Ռուսաստանին 14 տարվա զիջումները, հայտնում է Reuters-ը:
***

Զելենսկին CBS-ին տված հարցազրույցում. ԱՄՆ-ն մեզ անվտանգության երաշխիքներ չի տրամադրել: Սա պետք է հասկանալ: Առայժմ դրանք ոչ մեկից չենք ստացել։
***

Գերմանիան կշարունակի զենք տրամադրել Կիևին. Շոլց
***

Եվրախորհրդարանը կոչ է արել խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
***

Ուկրաինայի ՀՆԱ-ն այս տարի կկորցնի մոտ 50%: Դա մոտ 112 մլրդ դոլար է, հայտնում է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։
***

Արևմուտքի պատժամիջոցները կարող են չեղարկվել՝ կախված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներից, ասել է Էնթոնի Բլինկենը։
***

Վրաստանը վերահաստատել է, որ տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ:
***

Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ամփոփում՝ ՌԴ ՊՆ-ից.

▪️ Ռուս զինվորականները շարքից հանել են Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության կառավարման կենտրոնը։

▪️ ՌԴ ԶՈւ-ն օդային բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է վառելիքի մեծ պահեստներ, որոնցից վառելիք է մատակարարվում ուկրաինական զորքերի խմբերին Նիկոլաևի և Դոնեցկի ուղղություններով։

▪️ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից վերացվել է 386 անօդաչու թռչող սարք, 224 հակաօդային պաշտպանության համակարգ, 1918 տանկ, 814 դաշտային հրետանի և ականանետ։

▪️ Օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտներին։
***

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Կիևի հայտարարությունները Բուչա քաղաքում տեղի ունեցած ջարդերի մասին

▪️Այն ժամանակահատվածում, երբ Բուչան գտնվել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից, ընդգծել է ՊՆ-ն։

▪️ՌԴ ԶՈւ բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ լքել են Բուչան մարտի 30-ին, իսկ «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն դրանից հետո 4-րդ օրը։

▪️Քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում նույնիսկ չի հիշատակել փողոցներում գնդակահարված տեղի բնակիչներին։

▪️Կիևի շրջանի բնակավայրերում ռուս զինվորականները 452 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել խաղաղ բնակչությանը։