Search
Close this search box.

Instagram սոցկայքի միջոցով Կոտայքում բնակվող 16–ամյա աղջկանից պահանջել են ինքնասպան լինել

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 15-ին ոստիկանություն դիմած Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ի դիմումի փաստով:

Վերջինս դիմել է ոստիկաններին և հայտնել, որ իր աղջիկը՝ 16-ամյա Լ.Ծ.-ն, օգտվել է համացանցի Instagram սոցկայքի Simikit խաղից, որից հետո երեխային սպառնալիքներով նամակներ են եկել, և այդ ամենը կրել է փուլային բնույթ: Մայրը ոստիկաններին հայտնել է նաև, որ վերջում պահանջել են խաղացողին, տվյալ դեպքում՝ երեխային, ինքնասպան լինել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ նամակ գրող անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Լ.Ծ.-ն սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:

Այս Բաժնից