Search
Close this search box.

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել

Ռուսական զորքերը փետրվարի 24-ից ապրիլի 2-ը կորցրել են անձնակազմի շուրջ 17,8 հազար անդամ:

«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը.

«Հակառակորդը կորցրել է նաև մեծ թվով զինտեխնիկա՝ 631 տանկ, 1776 զրահամեքենա, 317 հրետանային համակարգ, 54 հակաօդային պաշտպանության համակարգ, 143 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1236 մեքենա, 7 նավ, 87 օպերատիվ մակարդակի անօդաչու թռչող սարքեր, 24 հատուկ տեխնիկա:

Մյուս տվյալները ճշտվում են»,-ասվում է Ուկրաինայի ԳՇ հայտարարության մեջ։