Search
Close this search box.

Երասխ–Հորադիզ երկաթուղու վերականգնման նախագծի ֆինանսավորման աղբյուր դեռ չի գտնվել

Երասխ–Հորադիզ երկաթգծի վերականգնման նախագծի աշխատանքների ուսումնասիրությամբ զբաղվում է միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին պատվիրվել է ուսումնասիրություններ իրականացնել։

Փորձագետները ուսումնասիրություն են իրականացնում, որից հետո կկազմվեն հաշվետվությունները։ Դրանց հիման վրա տեխնիկական առաջադրանքներ կկազմվեն։ Զուգահեռաբար կհստակեցվեն նաև ֆինանսական միջոցների աղբյուրները և երկաթուղային հատվածների կառուցման պայմանները։

Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։ ՀՀ-ն պատրաստ է և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհ կառուցել, սակայն կարևոր է համարում Ադրբեջանի հետ իրավաբանական ուժ ունեցող համաձայնագրի ստորագրումը։