Search
Close this search box.

Թոշակի փոխարեն հավաքարարի աշխատանք. Արցախի կողմից Բաքվին փոխանցված մարդասպանը բողոքում է վետերանի կոչում չստանալու համար

Թոշակի փոխարեն հավաքարարի աշխատանք են առաջարկել: Շահբազ Գուլիևը, ով Արցախում մի շարք ծանր հանցագործությունների, մարդասպանության համար դատապարտված, սակայն տարիներ անց Բաքվին էր հանձնվել, Ադրբեջանում բողոքի ցույց է արել, բողոքել է իր կյանքից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հանցագործ Գուլիևը սրտնեղած է, որ չի կարողացել հաշմանդամության թոշակ և վետերանի կոչում ստանալ, իսկ զբաղվածության ծառայությունը նրան առաջարկել է սանիտարական մաքրման աշխատանքներ կատարել, որի դիմաց նա 160 մանաթ (մոտ 50000 դրամ) աշխատավարձ կստանա։ Ակցիան իրականացնելու փորձի ժամանակ ադրբեջանական ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, սակայն հետո ազատ է արձակել։

Հիշեցնենք, որ Արցախում Գուլիևը 22 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։ Գուլիեւը 6 տարի բանտարկված լինելուց հետո Ադրբեջանին է փոխանցվել 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, 44 օրյա պատերազմից հետո՝ գերիների փոխանակաման բոլորը բոլոի դիմաց որոշումից հետո: