Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 06-ը 4 մետր բարձրություն ունեցող կամրջից ընկել է գետը․ կան վիրավորներ

Այսօր, ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 26 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 4 մետր բարձություն ունեցող կամրջից ընկել գետը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։