Search
Close this search box.

Արտակարգ դեպք. 21 տարեկան տղային կախված են գտել

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոյեմբերյանում: Ընտանիքի անդամները 21-ամյա Ռ.Մ.-ին կախված են հայտնաբերել:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից 1or.am-ին հայտնեցին, որ նախնական վարկածով՝ տղան հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել.

«Գործը փոխանցվել է Նոյեմբերյանի քննչական բաժին, այլ մանրամասներ այս պահին մեզ հայտնի չեն»:

Հարևանների պնդմամբ՝ ինքնասպանություն գործած տղայի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում.

«Իրենք շատ աղքատ են, խեղճ: Մեր իմանալով՝ երեխան ինչ-որ հիվանդություն ուներ: Շատ բան չգիտեմ, միայն գիտեմ, որ առավոտից տղայի հորն էին փնտրում, որ հայտնեն լուրը»,- ասաց հարևաններից մեկը: