Search
Close this search box.

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը լավ լուր է հաղորդում

Հրազդանաբնակ Իրինա Մովսիսյանը հարց է ուղղել Սասուն Միքայելյանի որդի․ ՔՊ-ական, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանին․

Սևակ Միքայելյան, էս մենք քեզ ընտրել ենք, որ Երևան-Հրազդան միջքաղաքային տրանսպորտ ասվածը / իրականում այն բացակայում է, կան по пути մեքենաներ/ դարձնեք 500 դրամից 750 . Այսինքն անհասկանալի 1/2 թանկացումն, կան по пути մեքենաներ/ դարձնեք 500 դրամից 750․ Այսինքն անհասկանալի 1/2 թանկացումն ինչով կբացատրեք

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը այսօր ֆեյսբուքյան էջում անդրադարձել Հրազդան-Երևան տրանսպորտի 50 տոկոս թանկացմանը․

Սիրելի′ հրազդանցիներ,
Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ:

Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ , անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:
Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ: