Search
Close this search box.

Հրազդանցիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը․ այնպես կանեն, որ տաքսիները անգործ մնան

Երևան-Հրազդան տրանսպորտն էսօր 500 դրամից միանգամից դարձել ա 750 դրամ:
Բնականաբար հասկանում ենք, որ գլոբալ թանկացման պայմաններում, հնարավոր ա նաև տրանսպորտի թանկացում լինի, բայց միանգամից 50%, էդ արդեն աբսուրդ ա:

Չգիտեմ ով ա էդ որոշումը կայացրել, բայց հեչ լավ որոշում չի, հրազդանցին «անտեր» չի, որ ով ոնց ուզի, էս մարդկանց վրա փող աշխատի:

Մոտ 4 տարի առաջ խումբ ենք ստեղծել՝ Հրազդան ԱՆՎՃԱՐ տրանսպորտ, որը ժամանակին շատ ակտիվ էր, հիմա մի փոքր պասիվացել ա, բայց էսօրվանից կրկին ակտիվանալու ա, ընդհուպ մինչև մարդիկ սկսեն տրանսպորտից ընդհանրապես չօգտվել:
Բոլոր հրազդանցի ընկերներիս խնդրում եմ խումբը տարածել, հրավիրել իրենց ընկերներին ու մաքսիմալ շատ օգտվել խմբից: Եթե վարորդ եք, անշահախնդրորեն մարդկանց տեղափոխեք՝ անկախ տարիքից ու սեռից: