Search
Close this search box.

ՆԱՏՕ-ն ինչ գործ ունի, որ մտել է մեր բանակ ու ստուգում է

ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի և ԵՄ ռազմական կցորդներն այցելել են այն ավիաբազան, որտեղ տեղակայված են ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը

Պարզվում է, որ այցի նպատակն է եղել տեղում համոզվել, թե արդյո՞ք ինքնաթիռները տեղում են, թե՞ ինչպես ադրբեջանական և թուրքական մամուլում է տարածվել, մասնակցում են Ուկրաինայում ծավալվող մարտական գործողություններին։

Այն, որ այս իշխանությունը ո՛չ հեղինակություն, ո՛չ հարգանք, ո՛չ էլ վստահություն ունի արտաքին աշխարհում, դա նորություն չէ։ Մեր ողբերգությունների մի մասը հենց դրա հետևանքն է։

Սակայն այն, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ շատ երկրներ չեն արձագանքում, գործուն քայլեր չեն ձեռնարկում Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, հետպատերազմյան փուլում ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման ուղղությամբ, բայց հետաքրքրվում են մեր ինքնաթիռների տեղում լինել/չլինելու հարցով, արդեն զայրույթ է առաջացնում։

Մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող սուբյեկտները բնականաբար առաջնորդվում են իրենց շահերով, իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն մի չափալախ կհասցնի կամ քացու տակ կգցի, կարևորը երկրում քպ-ական իշխանություն լինի, թուրքերի հետ էլ ջանջիգյարը չպակասի։

Նույն թեմային անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը գրել է․

Երեկ այդ նույն ժամին, որ Նիկոլ Փաշինյանըն խոսում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ, այդ պահին ֆեյք լուրի հիման վրա ՆԱՏՕ-ի զորքի ինչ որ խումբ, ընկած ՀՀ ռազմական անգարներում ստուգումներ է արդյոք չորս ՍՈւ ինքնաթիռները տեղում են: Ուզում եմ հասկանամ ՆԱՏՕ-ն ի՞նչ գործ ունի մեր բանակի հետ: Հիմա ռուսը, որ մի լավ պատժի, կասենք լավը չեն, մեր վատն են ուզում: Մի հարց էլ էդ ՆԱՏՕ-ի խմբին, բա որ մեր ինքնիշխան տարածքի պաշտոնապես 42 հազ քառ կմ զավթել է Ադրբեջանը, ինչու՞ չեք բարձրանում օրինակ` Իշխանասար, միջպետական Գորիս-Կապան ավտոճանապարհի հատված, Վարդենիս՝ դրանց հասկացնեք, որ վերադարձեք ձեր տարածք: