Search
Close this search box.

Օր 37. Վերջին ժամերին տեղի ունեցած ամենահրատապ նորությունները

Սլովակիան հայտնել է Ռուսաստանից ռուբլով գազ գնելու իր պատրաստակամությունը:
***

Բելգորոդի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել ուկրաինական զորքերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստան են մտել ցածր բարձրության վրա. РИА новости
***

Ռուսաստանը սննդամթերք և բերք կմատակարարի միայն բարեկամ երկրներին. Մեդվեդև
***

Times-ը նշում է, որ Բրիտանիան դեմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վաղաժամ խաղաղությանը:
***

Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության երկու նախկին աշխատակիցների զրկել է գեներալի կոչումից, նրանց անվանելով դավաճաններ և հակահերոսներ:
***

Ավստրիան դեմ է Ռուսաստանից նավթի և գազի մատակարարման էմբարգոյի սահմանմանը, հայտարարել է հանրապետության կանցլերը:
***

Ռուսաստանը թույլատրել է հացահատիկի և եգիպտացորենի սերմերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։
***

ՌԴ ՔԿ-ն Դոնբասում ռուսախոսների ցեղասպանության համար մեղադրանք են ներկայացրել Ուկրաինայի զինվորականների՝ 22 անձանց, այդ թվում են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Գելետեյին և Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյին։
***

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, քննարկվել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։
***

Ուկրաինան բանակցություններ է վարում Լեհաստանի և Բալթյան երկրների հետ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների ամբողջական փակման շուրջ։
***

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար Միզինցևին և լրագրող Բրիլևին։
***

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։ Նոր սահմանափակումների տակ են ընկել 13 ֆիզիկական անձ և 21 բիզնեսներ։
***

Դոնորների համաժողովի ավարտին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ երկրները պայմանավորվել են Ուկրաինային ավելի մահաբեր զենքեր մատակարարել։
***

Դիսնեյը ապրիլի 7-ից ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի տարածումը Ռուսաստանի կինոթատրոններում։
***

Ռուսաստանը ապրիլի 1-ին կբացի Մարիուպոլ-Զապորոժիե մարդասիրական միջանցքը՝ Մակրոնի և Շոլցի խնդրանքով։
***

Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինվորականները տարհանել են ավելի քան 18 հազար մարդու Ուկրաինայի վտանգավոր գոտիներից, Լուգանսկից և Դոնեցկից։
***

Մարտի 2-ից Ռուսաստանի կողմից Ուկրաինա է առաքվել ավելի քան 6,7 հազար տոննա մարդասիրական բեռ։