Search
Close this search box.

Ռուսաստանում հանվել է ԵԱՏՄ երկրներ ցորենի արտահանման արգելքը

Ռուսաստանում չեղարկվել է ԵԱՏՄ երկրներ ցորենի եւ մեսլինի, տարեկանի, գարու եւ սովորական եգիպտացորենի սերմերի արտահանումն արգելող որոշումը: Այս մասին գրում է Интерфакс-ը:

Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝ դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության թույլտվության դեպքում։

Բացի այդ, թույլատրվում է ճայթող հատիկների արտահանումը Ռուսաստանից։
ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը մտցվել է մարտի 15-ից եւ գործում է մինչեւ հունիսի 30-ը։