Search
Close this search box.

ԱԳՆ-ից պատասխանում են

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադառցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել: «Լուրերը» հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակը պատասխանել է.

«Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի ունեցել, և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա»: