Search
Close this search box.

Պատժիչ որոշում. Պուտինը նոր հրամանագիր ստորագրեց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու նոր կարգի մասին, հայտնում է РИА «Новости»-ն։

Այժմ ոչ բարեկամ երկրները պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում, նոր կարգը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։

Գազի մատակարարման գործող պայմանագրերը կդադարեցվեն, եթե ոչ բարեկամ երկրներից գնորդները չկատարեն վճարման նոր պայմանները։

«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել, որը սահմանում է ռուսական բնական գազի առուվաճառքի կանոնները, այսպես կոչված, անբարյացակամ պետությունների հետ։ Մենք նման երկրների կապալառուներին առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա՝ ռուսական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում»,- ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է մեծացնել ազգային արժույթով վճարումների բաժինը։

«Եթե ոչ բարեկամ երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, մենք դա կհամարենք գազի պայմանագրերի դեֆոլտ, որի դեպքում գործող պայմանագրերը կդադարեցվեն»,- ասել է նախագահը։