Search
Close this search box.

Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին․ Դանիել Իոանիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին։

Անդրանիկ Փիլոյանին անձամբ համարյա չեմ ճանաչում, կյանքում մի երկու անգամ ենք զրուցել: Բայց հստակ գիտեմ, որ այդ մարդը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է:

Հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին:

Բայց աջակցության հասնելու վարժանքը երբեք պատշաճ չէր կատարվել: Առնվազն միջին ու ստորին օղակների հրամկազմերը գաղափար չունեին, թե պատերազմի դեպքում Ջեբրաիլում ինչ պետք է անեն… Եվ զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ Փիլոյանի ենթակա այդ ստորաբաժանման կողմից Ջեբրաիլին աջակցության հասնելը վերածվեծ բարդակի՝ բազում զոհերով և թշնամու կողմից ճակատի ճեղքմամբ:

Բայց այդ տապալման «դիմաց» Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ ազգային հերոսի մեդալ ու նախարարի պաշտոն: Իսկ այսօր Փիլոյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ԱԻ նախարարը ջեռուցման համակարգի տեսքով կաշառք է վերցրել։