Search
Close this search box.

ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

ՌԴ զինված ուժերը օդային բազավորման բարձր ճշգրտությամբ թևավոր հրթիռներով ոչնչացրել են Դնեպրում, Լիսիչանսկում, Չուգուևում և Նովոմոսկովսկում գտնվող վառելիքի բազաները:

Այլ մանրամասներ՝ ՌԴ Պաշտպանության նախարարության ճեպազրույցից․

▪️ ՌԴ զորքերը լիակատար վերահսկողության տակ են վերցրել Զոլոտայա Նիվան, անցնելով Կաշլագաչ գետը՝ ամրացել են շահավետ բնագծում․ մեկ օրում 6 կմ առաջխաղացում։

▪️ ԼԺՀ-ի ուժերը, ավարտելով զինյալներից Ժիտլովկայի մաքրումը, առաջ են շարժվել 5 կիլոմետր․ այժ մարտեր են մղվում Կրեմենի ծայրամասում։

▪️ Մեկ գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում ՝ 4 հրամանատարական կետ, Իզյումից հարավ մեկ Ս-300 և Կուրախովոյի մերձակայքում՝ մեկ “Բուկ-Մ1”, հրթիռահրետանային սպառազինության 1 պահեստ, վառելիքի 2 պահեստ և մարտական տեխնիկայի կենտրոնացման 38 հենակետեր և մարտական տեխնիկայի կենտրոնացման շրջաններ։

▪️ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է Ուկրաինայի 341 ԱԹՍ, ՌԶՕ 195 սարք և 1 815 տանկ: