Search
Close this search box.

Ինչ սխրանքի համար հերոս հռչակվեց և ինչ հանցանքի համար ձերբակալվեց ԱԻ նախարարը

Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարարը: Այս առնչությամբ մի դիտարկում ունեմ. մենք այդպես էլ չիմացանք, թե նա ինչ սխրանքի համար հերոս հռչակվեց և ինչ հանցանքի համար ձերբակալվեց:

Պետությունն իրավունք չունի հերոս հռչակելը հասարակ գործընթացի վերածել: Առավել մեծ կաշկանդվածություն պիտի ունենա արդեն հռչակված հերոսին ձերբակալելուց:

Երբ իշխանությունն իրար հաջորդող երկու այսպիսի անթույլատրելի գործողություններ է կատարում օբյեկտիվ կասկածներ են առաջանում ինչպես հերոսացման, այնպես էլ ձերբակալման պրոցեսների նկատմամբ:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից