Search
Close this search box.

Օրերս ազատ արձակված Առուշ Առուշանյանը դիմում է ժողովրդին

«Առուշ Առուշանյան դաշինքի» առանորդ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։

Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար:

Աստված պահապան լինի բոլորիս»: