Search
Close this search box.

Ինչ կենսագրություն և ինչ մեդալներ ունի երեկ ձերբակալված նախարարը

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 30-ին ձերբաալվել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Մարտի 28-ին իրավապահ համակարգի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Անդրանիկ Սուրենի Փիլոյանը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 14-ին Մասիսի շրջանի Մասիս ավանում:

Կրթություն

2000-2002 թթ. սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ,

1992 թ. ավարտել է Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը,

1979 թ. ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

Գործունեություն

2021 թ. օգոստոսի 3-ին վերանշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար,

2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը եղել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար,

2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար,

2018-2020 թթ. եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար,

2014-2018 թթ. զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը,

2010 թ. մարտի 15-ից զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը,

2008 թ. մայիսի 13-ից եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ,

2006-2008 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում,

2003-2006 թթ. եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար,

2002-2003 թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը,

1998-2000 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ,

1996-1998 թթ. եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար,

1995-1996 թթ. աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ,

1993 թվականի օգոստոսի 11-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ։

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին,

1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի և ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը,

1981-1983 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

Պարգևներ և կոչումներ

2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով,

Ծառայության ընթացքում պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», ՀՀ «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի», «Մարտական ծառայության համար» կառավարական պարգևներով, «Մարշալ Բաղրամյան 100», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական և «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Շահամիր Շահամիրյանի անվան», Արդարադատության նախարարության և ԵԿՄ-ի «Հայաստանի երկրապահ» հուշամեդալներով:

2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։