Search
Close this search box.

Օր 36. Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին՝ Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս

Փետրվարի 24-ից երկու միլիոն երեխա լքել է Ուկրաինան որպես փախստական. ՅՈՒՆԻՍԵՖ
***

ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի հետ և դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինային երաշխիքների մասին. Սպիտակ տուն
***

Աբխազիան չի պատրաստվում լինել Ռուսաստանի կազմում. Խորհրդարանի նախագահ Կվարչիա
***

Ղրիմի կառավարությունը հայտարարել է, որ Զելենսկիների ընտանիքի բնակարանը Ղրիմում պետականացվելու է:
***

Ավստրալիան սահմանել է 35% մաքսատուրք Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող բոլոր ապրանքների համար:
***

Հարավային Օսիան շուտով իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար. Հարավային Օսիայի «նախագահ» Բիբիլով
***

Կիևում Սլովենիայի դեսպանատունը ստիպված է եղել հեռացնել իր դրոշը՝ ռուսականին նման լինելու պատճառով։
***

Կիևը հետ է կանչում իր դեսպանին Վրաստանից՝ այդ երկրի՝ «Ուկրաինային օգնելուց հրաժարվելու պատճառով»:
Այդ մասին հայտարարել է Զելենսկին։
Ավելի վաղ Թբիլիսիում հայտարարել էին, որ պրագմատիկ նկատառումներով չեն միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
***

Խարկովում պարետային ժամ է մտցվել. տեղի բնակիչները վախենում են ազգայնական սադրանքներից և պատսպարվում են նկուղներում։ Հիվանդանոցներում քաղաքացիական բնակչությանը բուժօգնություն չի ցուցաբերվում, բուժվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները և տարածքային պաշտպանության զինյալները։ Դեղատներում դեղեր չկան:
***

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ կոչ անելով օգտագործել կազմակերպությունների իրավասությունն ու ներուժը՝ ստիպելու Կիևի իշխանություններին կատարել մարդասիրական պարտավորությունները Խարկովում և Ուկրաինայի այլ բնակավայրերում։
***

Օրվա ընթացքում ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան Ուկրաինայի շրջաններից, ԼԺՀ-ից և ԿԺՀ-ից։
***

Մարտի 31-ին Ռուսաստանի զինված ուժերը կբացեն հումանիտար միջանցք՝ Մարիուպոլից և Զապորոժիեց քաղաքացիների տարհանման համար։