Search
Close this search box.

Նոր քարտեզ է հրապարակվել. ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատում՝ այսօրվա դրությամբ

ArmLife.am-ի փոխանցմամբ՝  РИА ФАН-ի կողմից  հրապարակված քարտեզում պատկերված է ուժերի դասավորվածությունը և իրավիճակը ռազմաճակատում՝ մարտի 15-ի դրությամբ:

Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ ռազմաօդային ուժերը խոցել են 16 օդային թիրախ՝ մեկ Սու-24 և Սու-25 ինքնաթիռ, մեկ Մի-8 ուղղաթիռ և տասներեք ուկրաինական անօդաչու թռչող սարք, վեց «Bayraktar TB-2».

Խոցվել է նաև Ուկրաինայի 136 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ յոթ հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, չորս զենիթահրթիռային համակարգեր, երեք բազմակի հրթիռային կայաններ, հետախուզման չորս ռադիոլոկացիոն կայաններ, C-300 զենիթահրթիռային համակարգ, մեկ էլեկտրոնային պատերազմի կայան, չորս զինամթերքի պահեստ և 72 ռազմական տեխնիկայի կուտակման տեղամաս:

Կրամատորսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում ոչնչացվել է երեք անգար, որոնցում եղել են չորս ուկրաինական Սու-25 գրոհային ինքնաթիռ, մեկ Մի-24 ուղղաթիռ և հինգ Մի-8 ուղղաթիռ։

Մարտի 14-ի երեկոյան ԳՈՒՏԱ-ՄԵԺԻԳՈՐՍԿԱՅԱ բնակավայրում ռուսական  զորքերի ստորաբաժանումները գրավել են ազգայնականների և օտարերկրյա վարձկանների հենակետը։

Առգրավել է նաև ամերիկյան արտադրության Javelin 10 հակատանկային հրթիռային համալիր և մի շարք այլ զինատեսակներ: