Search
Close this search box.

ԱԱԾ-ն նոր սպասվող պատերազմի մասին տեղեկատվություն չունի. ԱԱԾ փոխտնօրեն

Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը` պատասխանելով մասնավորապես Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածքում հակառակորդի դիրքավորման մասին հարցին։

«Դրանք խուճապ տարածղ տեղեկություններ են։ Մենք այս պահին ոչ մի հստակ ինֆորմացիա չունենք։ Հիմնավոր չեն այդ տեղեկությունները»,– ասաց նա։

Պատերազմի հավանականության մասին հարցին ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց, որ պտերազմը միշտ հնարավոր է, բայց այս պահին այդ մասին հավաստող տեղեատվություն ԱԱԾ–ն չունի։