Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությության հետևանքները

Մարտի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Այսօր ուկրաինացի նացիստները հրեշավոր ահաբեկչություն են իրականացրել Դոնբասում խաղաղ բնակիչների դեմ՝ Դոնեցկի կենտրոնում օգտագործել են «Տոչկա-Ու» հրթիռային համակարգը՝ կասետային լիցքավորմամբ։ Վաղը՝ մարտի 15-ը, սգո օր է հայտարարված»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում Կիևի ազգայնական ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ է արձակվել Դոնեցկ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։