Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Ահա, թե ինչից և ինչպես է Չինաստանում պատրաստվում պլաստիկե բրինձը

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ահազանգեց, որ Հայաստանի շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը դժվար է եփվում, գարշահատ է ու տարօրինակ համ ունի։ Նարինե Կիրակոսյանը պնդեց, որ բրինձը պլաստիկ է: Այս մասին քաղաքացին անգամ դիմում-բողոք ներկայացրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Թեև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանյան շուկայում դեռևս չի հայտնաբերվել առողջության համար վնասակար պլաստիկ բրինձ, այնուամենայնիվ, սպառողներին հիշեցնենք,  թե ինչպես կարելի է տարբերել կեղծ բրինձը՝ իրականից․

1. Կեղծ բրինձը լվանալիս բաժակի մեջ լցված ջրի վերևի հատվածում կառաջանա թանձր սպիտակ շերտ:
2. Իսկական բրինձը կսուզվի բաժակի ջրում ի տարբերություն կեղծի:
3. Պլաստիկ բրինձը կայրվի, իսկ բոցից կտարածվի տարօրինակ բուրմունք:
4. Իրական բրինձը մի քանի օր վաճառասեղանին մնալուց հետո կբորբոսնի, հակառակ դեպքում այն կեղծ է:

Թե ինչից և ինչպես է պատրաստվում պլաստիկ բրինձը՝ առաջարկվող տեսանյութերում:

https://youtu.be/4AuzD4rrtKg