Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արմավիրի մարզում բախվել են հարսանեկան արարողության մասնակիցների Mercedes-ն ու Lexus-ը. կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի  և Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության: