Search
Close this search box.

Հնդկաստանում գնացքի հարվածից 5 փիղ է սատկել

Agence France-Presse-ի տեղեկացմամբ՝  դեկտեմբերի 10-ի առավոտյան Հնդկաստանի Ասսամ նահանգի թեյի պլանտացիաներից մեկում գնացքի տակ է ընկել 5 փիղ: Բոլորն էլ սատկել են, իսկ նրանցից մեկը հղի է եղել:

Գնացքը փղերին հարվածել է այն ժամանակ, երբ նրանք փորձել են անցնել ռելսերի վրայով: Նշվում է նաև, որ այդ տեղանքում չի նկատվում փղերի շարժը, մեքենավարների համար  բացակայում են նաև  նախազգուշացնող նշանները:
Միայն 2017 թ.-ին  Հնդկաստանում սատկել է մոտ 60 փող: Նրանց մեծ մասը հիմնականում սատկել է էլեկտրահարումից:

ArmLife.am