Search
Close this search box.

Ի՞նչ իմանամ, ես ռևիզո՞ր եմ։ Գնա Զաքարյան Իշխանին հարցրու. Ս. Սարոյանը՝ նախագահի ելույթի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ՏԻՄ համաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին նշել է, որ նախագահը ճիշտ է ասում: Հարցին, թե շատ են թալանել, Ս. Սարոյանը պատասխանել է.«Ի՞նչ իմանամ, ես ռևիզո՞ր եմ։ Գնա Զաքարյան Իշխանին հարցրու: Նախագահը, եթե մի բան ասում է, ուրեմն գիտի, որ ասում է: Ասեց չէ՞, որ ինչ-որ մի տեղ նոր ենք, նոր ենք վերականգնվում: Կարողա թերություն ա, կարող է ճիշտ չի ծախսվել։ Էսօր մեր համայնքապետերը ո՞նց են ընտրվում։ Շատերը գրագիտություն չունեն, իրենց ազգությունը շատ է, դառնում էին գյուղապետ ու  էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին։ Հիմա խնդիրը ոչ գողանալը էր, ճիշտ չեք հասկացել նախագահին, որ այդ փողերը չի կարելի փոշիացնելը» ,-նշել է նա:

Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա Ս Սարոյանն պատասխանել է. «Դե, որ ամոթ ունենան  չեն թանկացնի էլի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, էլի»: