Search
Close this search box.

«Ժամանակ». «Կարենամոլ» էպոսագետի տղանե՞րն են «Ֆեյսբուքով զբաղվել»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախօրեին «ֆեյսբուքյան» իր էջում կիսվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առթիվ արած գրառմամբ։

Այս փաստը երկու տեսանկյունից էր արտասովոր։ Նախ՝ որ բանտում գտնվող նախագահի նախկին թեկնածուն «Ֆեյսբուք»-ում ակտիվ գործունեություն է ծավալում, ապա՝ որ տարածում է վարչապետի գրառումը։

Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «ֆեյսբուքյան» այդ էջից օգտվում է ոչ թե իր ամուսինը, այլ իր որդիները։ «Ինքը հո չէ՞ր կարող «Ֆեյսբուք»-ով զբաղվել։ Ինքը ո՞նց կարող էր «ֆեյսբուքյան» էջ ունենալ։ Դա տղաներս են անում»,- ասաց տիկին Սեդրակյանը»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: