Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կիմ Չեն Ինը բարձրացել է Կորեայի սրբազան լեռը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հերթական անգամ բարձրացել է Պեկտու լեռան վրա, որը համարվում է սրբազան լեռ Կորեայի համար: Լեռան բարձրությունը հասնում է 2 700 մետրի:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ ԿԺԴՀ-ն առաջնորդը հանձնարարել է բարեկարգել լեռան տարածքը և կառուցել հյուրանոց՝ զբոսաշրջիկների համար:

Համացանցի օգտատերերն էլ նկատել են, որ Կիմ Չեն Ինի կոշիկները լեռան գագաթին լիովին մաքուր են եղել՝ չնայած ձյանը: Լեռան վրա Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ եղանակը զարմանալիորեն լավն է, նույնիսկ ավելի լավը, քան գարնանը:

ArmLife.am

Cold un with the boys. Kim casually strolls at the summit of Mount Paektu alongside other North Korean officials

Kim beams at the peak of the mountain in his formal wear