Search
Close this search box.

Ինչն է ավելորդ քաշի, սրտի և անոթների հիվանդությունների պատճառը. Բրիտանացի սրտաբանը զարմացրել է աշխարհին

Ճարպերն առողջական շատ խնդիրների առաջացման պատճառ են համարում, այդ թվում՝ զարկերակների խցանման, սրտանոթային հիվանդությունների ռիսկի մեծացման, ճարպակալման: EnterTrain-ը ներկայացնում է բրիտանացի սրտաբան Ասիմ Մալհոթրային, ով հակառակն է պնդում: Նա միակ պրոֆեսիոնալը չէ, ով իրերին այդ կողմից է նայում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարը մարդու մարմնի վատագույն թշնամին է: Բժիշկ Մալհոթրան հավելում է, որ ճարպոտ մթերքները լավ են ընդհանուր առողջական վիճակի համար, և կան բավականաչափ ապացույցներ, որ ճապերը սրտանոթային խնդիրներ չեն առաջացնում: Նա կարծում է, որ ճարպերի պարունակությամբ դիետան իրականում պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և 2-րդ տիպի շաքարային դիաբետից: Բժիշկ Մալհոթրան իր հիվանդներին խորհուրդ է տալիս ավելի շատ ճարպեր ուտել և խուսափել անյուղ մթերքներից: Բժիշկ Մալհոթրան նշում է, որ անյուղ մթերքները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նա հավելել է, որ ճարպերը ճարպակալման հիմնական պատճառը չեն: