Search
Close this search box.

Գյումրիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը 19-ամյա երիտասարդ է

Գյումրիում նախօրեին դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 10-ին ժամը 14,10-ի սահմաններում Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հայտնել են, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։

Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Չեռնիշևսկի փողոցում վիճաբանության ժամանակ 19-ամյա երիտասարդի կողմից:

Ձեռնարկվում են միջոցառումներ 19-ամյա երիտասարդին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։