Search
Close this search box.

Հայկական զինուժի կորուստները 2017թ.-ին և այս տարվա նոյեմբերին

2017-ի նոյեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից վեցն էլ ոչ մարտական են: Տարբեր միջադեպերում վիրավորվել է 3 զինծառայող, հիշեցնում է razm.info-ն:

Ոչ մարտական կորուստներ

• Նոյեմբերի 4-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը:

• Նոյեմբերի 21-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել են ՊԲ զինծառայողներ 1995թ․ ծնված Գեղամ Կորյունի Զաքարյանը։

• Նոյեմբերի 21-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող 1998թ․ ծնված Սարգիս Գուրգենի Աբրահամյանը։

• Նոյեմբերի 21-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող 1997թ․ ծնված Սարգիս Մհերի Մելիքյանը:

• Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզում ավտովթարում մահացել է պայմանագրային զինծառայող, 1993 թվականին ծնված Թաթուլ Թադևոսյանը։

• Նոյեմբերի 24-ին Վանաձորի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, վարորդ, 1981 թվականին ծնված Գառնիկ Պետրոսյանը։

 

Վիրավորներ

• Նոյեմբերի 4-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը։

• Նոյեմբերի 21-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից վիրավորվել է զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը։

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը հայտարարվել է հայկական բանակի 58 զինծառայողի մահվան մասին։

ԱմիսՄարտականՈչ մարտ.Վիրավոր
Հունվար331
Փետրվար336
Մարտ316
Ապրիլ231
Մայիս262
Հունիս4217
Հուլիս224
Օգոստոս231
Սեպտեմբեր200
Հոկտեմբեր240
Նոյեմբեր063
Ընդհանուր253341