Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Արագածոտնի մարզում. 44-ամյա վարորդը 099-ով կողաշրջված վիճակով հայտնվել է ձորում

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Հրաչ Իգիթյանը Մարգարա-Բանաձոր ավտոճանապարհի 80կմ հատվածում իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով ապառաժ քարերին:

Ըստ նախնական տեղեկություների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Ըստ կայքի՝ ճանապարհը եղել է անցանելի: