Search
Close this search box.

18-ամյա աղջիկը ինտերնետով աճուրդի է հանել իր երիկամը

VistaNews-ի տեղեկացմամբ՝ Ռուսաստանում 18 ամյա աղջիկը որոշել է համացանցի օգնությամբ վաճառել սեփական երիկամը և այդ նպատակով նա հայտարարությունը է տեղադրել Ֆեյսբուքյան իր էջում:

Երիկամը վաճառող աղջիկը առողջ է և ունի III բացասական խմբի արյուն: Հայտարարության հեղինակն ապրում է Ուֆայում, իսկ իր այդ քայլը բացատրում է նրանով, որ ունի գումարի խիստ կարիք: Նա նաև ընդգծել է, որ իր առաջարկը կատակ չէ, և խնդրել է՝ դիմեն միայն լրջորեն հետաքրքրված մարդիկ: Աղջիկը նաև հայտնել է, որ չի ծխում և չի օգտագործում ալկոհոլ: